«Միսս երկրագունդ» մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին մանրամասներ է հաղորդում Վիեննայից

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Վիեննայում մեկնարկած «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթին Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը «մարտական» է տրամադրված և տիտղոսի համար կպայքարի մինչև վերջ: «Այս պահին շատ լավ եմ, շատ ուրախ ու շատ «մարտական»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Մարտիրոսյանը:

Նա միջազգային այս մրցույթում արդեն առաջին ձեռքբերումներն ունի. «Տաղանդներ» կոչվող փուլում ներկայացրել է իր նկարչական տաղանդը. արդյունքում` I am woman of the Earth աշխատանքով Լիլիթը հայտնվել է լավագույն հնգյակում: «Տաղանդներ»-ում նկարչական աշխատանք ներկայացնելը պատահական չէ. չունենալով մասնագիտական կրթություն, բայց լինելով արվեստագետի ընտանիքից, արվեստի նկատմամբ սերը Լիլիթը մանկուց է ունեցել՝ նկարում է. Չեխիայում կայացած նկարչական մրցույթում UNESCO-ի մրցանակին է արժանացել: «Արմենպրես»-ին Լիլիթը Վիեննայից փոխանցեց, որ բացի այն, որ «Տաղանդներ» մրցույթում ինքը հայտնվել է լավագույն հնգյակում, այս ընթացքում ընտրվել են 18 ֆավորիտներ, որոնց թվում է նաև ինքը:

Այս տարի «Միսս երկրագունդ» գեղեցկության մրցույթի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունի իր մասնակիցը: Գյումրեցի 26-ամյա Լիլիթի մասնակցությունը Վիեննայում նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը կայանալիք այս մրցույթին ապահովել է «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգա»-ն` նախագահ Աշոտ Խաչատրյան: «Միսս երկրագունդ» մրցույթն անցկացվում է 15-րդ անգամ:

«Միսս Երկրագունդ» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 5-ին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի