Հայաստանն արդեն իսկ միջազգային զբոսաշրջության կենտրոններից է. Հալի Բաթվին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանն արդեն իսկ միջազգային զբոսաշրջության կենտրոններից է` իր բազմաթիվ եկեղեցիներով, մշակութային կոթողներով: Այս մասին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության(ԱՄՆ ՄԶԳ)և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցությամբ ազդարարված«Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը:

«Բացի այս ժառանգությունից, կան ոչ նյութական, ոչ շոշափելի մշակութայի աժեքներ, ինչպիսիք են երաժշտությունը, պարը, խոհանոցը, արհեստագործությունը, և դրանք համադրելով կարելի է զբոսաշրջիկների համար շատ հետարքրիր առօրյա և ժամանց ապահովել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատուի խոսքով` «Իմ Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենք նպատակ ունեն նպաստել մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը:

«Հիմնական շեշտադրումը մշակութային զբոսաշրջությունն է: Նման բնույթի աշխատանքներ տարբեր երկրներում ենք իրականացնում»,-նշեց Բաթվինը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերեն Հիլիարդըն ընդգծեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն ուզում է, որ Հայաստանը լինի զբոսաշրջության առաջնակարգ կենտրոն:

«Ներկայումս Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիմնականում ժամանակն անցկացնում են Երևանում, ինչը նշանակում է, որ զբոսաշրջության արդյունքում ձևավորվող օգուտները մարզային բնակչության համար գրեթե հասանելի չեն: Այս ծրագրի շրջանակում նպատակ կա ձևավորել զբոսաշրջային վայրերի շղթա: Մենք ուզում ենք, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան, ավելի երկար մնան և ավելի շատ գումար ծախսեն այստեղ»,-նշեց նա:

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ ՄԶԳ և Սմիթսոնյան ինստիտուտըազդարարեցին«Իմ Հայաստանը» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում: Ծրագրի անձնակազմը վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով կաշխատի հայաստանյան գործընկերների հետ` մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար: Ծրագիրը կնսպաստի երկրի գյուղական համայքների զարգացմանը և կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկվածությունը միջազգային շուկաներում:

Հայերեն العربية

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել