Սուսերամարտիկները մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնումէ ՀԱՕԿ-ը: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող: Խոցասուսերակիրների պայքարում երրորդ տեղն է գրավել Ռազմիկ Վարդանյանը: Տղաների ճկասուսեր ձևում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Դալաքյանը, իսկ աղջիկների խոցասուսեր ձևում Էմմա Պողոսովան գրավել է երրորդ տեղը:
Հայաստանի երիտասարդական ընտրանին ներկայացել էր 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր):
Կարդացեք հոդվածը` English