Սպորտ

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց. Եվրոպայի թիմային առաջնություն

1 րոպեի ընթերցում

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց. Եվրոպայի թիմային առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4 տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Անգլիայի թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրում հավաքականում իր նորամուտը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը, ով պարտություն կրեց: Անհաջող ելույթ ունեցավ նաև Լևոն Արոնյանը: Միայն Գաբրիել Սարգսյանի և Հրանտ Մելքումյանի հաղթանակներից հետո հավաքականին հաջողվեց 2-2 խաղալ:

4-րդ տուրից հետո տղամարդկանց հավաքականը 10-րդ տեղում է: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում