Ջավախքում կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջավախքում ևս առաջիկայում կացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով jnews.ge-ն, այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:

Ջավախքի 12-18 տարեկան երեխաները ևս հնարավորություն կունենան ուսանել արտադպրոցական ուսումնական նոր միջավայրում և բացահայտել իրենց ստեխծարար ներուժը: «Թումո» կենտրոնի բացման համար ներկայում առաջնահերթ խնդիրը համապատասխան շենքի ընտրությունն է։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը լինելու է Ախալքալաքում:

«Կենտրոնի ստեղծման համար մեր նախատեսած երկու շենքերը փլատակ վիճակի մեջ են, և մեծ աշխատանք է պահանջվում դրանք բարեկարգելու համար։ Մոտավորապես երկու տարի անհրաժեշտ կլինի վերանորոգման, անհրաժեշտ ռեսուրսներով ապահովման համար»,- այս մասին հայտարարել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:

Նրա խոսքով` կստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որ կենտրոնը հասանելի լինի ոչ միայն Ախալքալաք քաղաքի, այլև շրջանի գյուղերի երեխաների համար։ Նրանց կապահովեն տրանսպորտային միջոցներով և այլ հարմարություններով։ Կենտրոնում կարող են ուսանել 12-18 տարեկան բոլոր ցանկացողները ՝ առանց բացառության:

«Մեր առաքելությունն է պատրաստել անհատներ, որոնք կլինեն մրցունակ, ինքնավստահ և օգնել նրանց բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը։ Առաջին երկու ամիսը կարելի է համարել ընդհանուր ունակությունների զարգացման շրջան, երբ նորեկը ծանոթանում է միջավայրին ու ուսուցման պայմաններին, ստանում ընդհանրական գիտելիքներ: Հետո, կողմնորոշվելով իր նախընտրությունների հարցում, ընտրում է կոնկրետ ուղղվածություն և խորացնում հմտություններն այդ բնագավառում»,- մանրամասնեց Մարի Լու Փափազյանը։

«Թումո» կենտրոնում ուսուցանում են գծագրություն, հաղորդակցության հմտություններ, նկարահանման աշխատանք, 3D մոդելավորում, ծրագրավորում, դիզայն։ Դասավանդում են տարբեր մեթոդներով՝ վարժություն, դասընթաց և նախագծում։ Վարժությունները կանխամտածված անցկացվում են և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով, որի նպատակն է աշակերտների մեջ ինքնուրույն սովորելու ունակություն ձևավորել։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել էր չորս տարի առաջ: Նպատակն է դեռահասներին տալ այնպիսի կրթություն, որը նրանք չեն ստանում դպրոցում։ Նրանց հնարավորություն տալ բացահայտել սեփական թաքուն ունակությունները, որոնք մինչ այդ անհայտ են եղել։ Այդ գաղափարի իրականացման արդյունքում կենտրոններ բացվեցին Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում։ Այս նախաձեռնությունից անմասն չի մնա նաև Ջավախքը։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում