Շոու բիզնես

Միկան «Մանկական եվրատեսիլ-2015»-ում ելույթ կունենա 11-րդ համարի ներքո

1 րոպեի ընթերցում

Միկան «Մանկական եվրատեսիլ-2015»-ում ելույթ կունենա 11-րդ համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային հեղինակավոր մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ կունենա համերգային երկրորդ հատվածում. մրցութային «LOVE» խորագիրը կրող երգը կհնչի 11-րդ համարի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Սերբիա, Վրաստան ,Սլովենիա , Իտալիա, Նիդեռլանդներ, Ավստրալիա, Իռլանդիա, Ռուսաստան, Մակեդոնիա, Բելառուս, Հայաստան, Ուկրաինա, Բուլղարիա , Սան Մարինո , Մալթա, Ալբանիա,Մոնտենեգրո:

Հայաստանի պատվիրակությունն արդեն Բուլղարիայում է, որտեղ այսօրվանից սկսած նախատեսված են փորձեր եւ տարբեր հանդիպումներ: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն է #Discover («Բացահայտի՛ր»): Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011-ին եւ կհյուրընկալի շուրջ 8000 հանդիսականի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում