Երեք կատուներ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի աստղեր են դարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովի պաշտոնական միջոցառումների ընդմիջմանը բեմ են սողոսկել երեք կատուներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: Հրատարակությունը կատակով հավելում Է, որ եռյակը «հետին պլան Է մղել «Մեծ քսանյակի» երկու ամենահզոր երկրների նախագահներին՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին եւ Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային:

Գաղաթնաժողովին ներկա լրագրողները լուսանկարել են հետնաբեմից հերթով դուրս եկող կենդանիներին: Փոքր-ինչ կանգ առնելով բեմի վրա եւ հոտոտելով ծաղիկները՝ երկու կատուները փախել են մի կողմ, մի քանի վայրկյան անց նրանց Է հետեւել նաեւ երրորդը: Միջոցառման պահապանները եւ աշխատողները չեն փորձել դուրս քշել դրանց:

G20-ի գագաթնաժողովը Թուրքիայում մեկնարկել Է նոյեմբերի 15-ի ցերեկը եւ կտեւի երկու օր: Համաժողովի մասնակիցները քննարկում են ահաբեկչության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, գաղթականների հետ կապված ճգնաժամի, միջազգային ֆինանսական ինստիտուտների բարենորոգման հարցերը:

Հայերեն English Русский