Մահացել Է «Դ’Արտանյանը եւ երեք հրացանակիրները» ֆիլմի ստեղծողը՝ Յունգվալդ -Խիլկեւիչը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում կյանքի 82-րդ տարում վախճանվել Է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա դուստրը՝ Նատալյա Յունգվալդ-Խիլկեւիչը: Երկու օր առաջ Յունգվալդ Խիլկեւիչի սրտի աշխատանքը թեթեւացնելու համար նրան փոխադրել Էին դեղորայքային քնի վիճակի:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին ռեժիսորի շտապ հոսպիտալացման մասին:

Յունգվալդ Խիլկեւիչը հանդիսատեսներին հայտնի Է «Դ’Արտանյանը եւ երեք հրացանակիրները», «Վտանգավոր հյուրախաղեր», «Իֆ բանտի կալանավորը», «Ա՜խ, վոդեւիլ, վոդեւիլ…» եւ այլ ֆիլմերով:

Լուսանկարը` РИА Новости

Հայերեն Русский