ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված տեղաշարժեր ապահովելու ուղղությամբ. Ռիչարդ Միլս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը կշարունակի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման պաշտոնական ու ժողովրդական դիվանագիտության ոլորտներում՝ այս խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 10-ինՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի առաջ ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ումԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Ցավալի է, որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, փակ է մնում Թուրքիայի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հետ կապված Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում խաղաղ բանակցային կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը»,- մասնավորապես նշեց ամերիկացի դեսպանը:

Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ը դեսպանը երկու կողմերին հորդորեց բաց մնալ հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, քանզի դա կնպաստի կայունությանն ու բարեկեցությանը տարածաշրջանում և օգուտներ կբերի երկու երկրներին

«Նախքան Երևան ուղևորվելս նախագահ Օբաման ու պետքարտուղար Քերին ինձ հետևյալ ուղերձը փոխանցեցին. Հայաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների կառավարության գլխավորնպատակը ժողովրդավար, բարեկեցիկ, անվտանգ ու հարևանների հետ խաղաղ համագոյակցող Հայաստանն է»,- հավելեց նա:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի