Life

Հազարավոր չինացի պարող թոշակառուներ համաշխարհային ռեկորդ են սահմանել

1 րոպեի ընթերցում

Հազարավոր չինացի պարող թոշակառուներ համաշխարհային ռեկորդ են սահմանել

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 18 հազար թոշակառուներ են հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում՝ պարելով Չինաստանի Հեբեյի արեւելյան նահանգի հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Միանման կարմիր համազդեստ հագած տղամարդիկ ու կանայք 100-ական մարդուց բաղկացած շարքեր են կազմել եւ սինքրոն շարժումներ կատարել Little Apple երգի հնչյունների ներքո: Մեկուկեսրոպեանոց տեսահոլովակը զետեղված Է People's Daily Online կայքում: Հրատարակությունը նշում Է, որ ռեկորդ սահմանելու համար Սյանհե պարողներ Էին եկել ամբողջ Պեկինից:

Սկզբնապես միջոցառմանը պետք Է մասնակցեր 18 հազար 472 մարդ, սակայն անհայտ պատճառներով 41 մասնակից որակազրկվել Է: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2007 թվականին ԱՄՆ-ում, երբ 17 հազար պարողներ միաժամանակ ելույթ Էին ունեցել Ատլանտայում:

The Daily Mail-ը նշում Է, որ կոլեկտիվ ժամանցային միջոցառումները հազվադեպ երեւույթ չեն Չինաստանում: 2015 թվականի հոկտեմբերին Չինաստանի 15 քաղաքներում 50 հազար մարդ միաժամանակ զբաղվել Է թայ-չի ազգային մարմնամարզությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում