Մեծ Բրիտանիայում Սբ Ծննդյան աստղը զարդարել են հարյուրավոր ադամանդներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում պատրաստել են Սբ Ծննդյան աստղ, որը զարդարված Է գրեթե 300 ադամանդներով: Աստղի գինը 615 հազար ֆունտ ստեռլինգ Է (մոտավորապես 922 հազար դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Metro-ին: Ամանորյա զարդը ներկայացված Է VeryFirstTo.com կայքում: Դրա վաճառքից գոյացած միջոցների մի մասը պլանավորվում Է ծախսել բարեգործական նպատակներով:

Աստղն ստացել Է The World's Most Glamorous Christmas Tree Star (Սբ Ծննդյան ամենագլամուրային աստղ) անվանումը: Այն ստեղծելիս օգտագործվել Է ոսկեզօծված արծաթ եւ 287 ադամանդ: Աստղի բարձրությունը 20 սանտիմետր Է, լայնությունը՝ 13 սանտիմետր: Թանկարժեք քարը (հինգ կարատանի ադամանդ), որը տեղադրված Է դրա կենտրոնում, կարելի Է հանել եւ կրել որպես կուլոն:

Նոյեմբերի կեսերին Լոնդոնի Claridge’s հյուրանոցի ճեմասրահում կտեղադրեն Սբ.Ծննդյան եղեւնի, որի դիզայնը մշակել Է Burberry-ի կրեատիվ տնօրեն Քրիստոֆեր Բեյլին: Կառուցվածքում օգտագործվել են ոսկյա եւ արծաթյա գործվածքից պատրաստված 100-ից ավելի անձրեւանոցներ: Անձրեւանոցները պատահաբար չեն ընտրվել. դիզայներներն այդկերպ ցանկացել են այցելուներին հիշեցնել տեղի եղանակի առանձնահատկությունների մասին: «Եղեւնին» կհանդերձվի լուսադիոդներով, որոնք կվառվեն, երբ նրա կողքով մարդիկ անցնեն:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի