Լիտվայի բնակիչներն ամենաշատն են խմում աշխարհում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հայտնել Է, որ աշխարհում ալկոհոլի օգտագործման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել Է Լիտվայում: Հետազոտության արդյունքների համաձայն՝ այդ երկրի յուրաքանչյուր բնակչի տարեկան բաժին Է ընկնում 14 լիտր ոգելից խմիչք, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Independent բրիտանական հրատարակությանը:

Վարկանիշում Լիտվային հաջորդում են Ավստրիան, Էստոնիան եւ Չեխիան (11-ից մինչեւ 12 լիտր ալկոհոլ): Այդ ցուցակում Ռուսաստանն զբաղեցնում Է հինգերորդ տեղը: Ամենից քիչը խմում են Ինդոնեզիայում. ցուցանիշը գրեթե հավասար Է զրոյի: Բացի այս երկրից, ամենաքիչ խմող երկրներն են՝ Թուրքիան, Հնդկաստանը եւ Իսրայելը:

Դրա հետ մեկտեղ ՏՀԶԿ-ի փորձագետները նշում են, որ 2000-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակաշրջանում ալկոհոլի գործածումը նվազել Է աշխարհի երկրների մեծ մասում: Բացառություն են դարձել Լիտվան, Լեհաստանը եւ Ռուսաստանը, որտեղ միայն ավելացել Է ոգելից խմիչքների վաճառքը:

Հայերեն English Русский