31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ կփակվի Ռիոյի` մեծությամբ երկրորդ օդանավակայանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի կառավարությունը որոշել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում փակել Ռիո դե Ժանեյրո քաղաքի օդանավակայաններից մեկը: Նմանորոշում կայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի հրահանգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Օգոստոսի 8-18-ը Բրազիլիայի ժամանակով 12:40-17:10 օդանավերը Սանտոս Դյումանի անվան օդանավակայանում թռիչքներ և վայրէջքներ չեն իրականացնի: Բանն այն է, որ Ռիոյի` մեծությամբ երկրորդ օդանավակայանը, գտնում է քաղաքի կենտրոնում` Գուանաբարայի ափի մոտ, որտեղ անցկացվելու են առագաստանավային սպորտի մրցումները: Ինքնաթիռների օդային ալիքները կարող են շեղել առագաստանավերի ուղղությունը, ինչպես նաև խանգարել նկարահանմանը:

Բրազիլիայի ավիացիոն ընկերությունների ասոցիացիան քննադատել է քաղաքային իշխանությունունների նման որոշումը: Նրանց խոսքով` օդանավակայանը ստիպված կլինի չեղյալ հայտարարել մոտ 100 թռիչք:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի33մարզականկառույցներում:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը