Չինաստանի առկայությունը մեր տարածաշրջանում դրական կանդրադառնա Հայաստանի համար. քաղաքագետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առկայությունը մեր տարածաշրջանում դրական կանդրադառնա Հայաստանի համար: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
«Հայաստանի համար Չինականի ներդրումները շատ կարևոր են: Չինաստանի ներգրավվումը մեր տարածաշրջանի նախագծերում կավելացնի այդ երկրի աշխարհաքաղաքական ազդեցությունը: Այսպիսով ևս մեկ դրսի գործակցի ավելացումը դրական կլինի նաև Հայաստանի համար, քանի որ իր համար ևս անընդունելի կլինի ճգնաժամի առկայությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ջոնի Մելիքյանը:
Վրաստանի հարցերով փորձագետը հավելեց, որ այդպիսով Չինաստանը, մեր տարածաշրջանում իր ազգային շահերը առաջ տանելով, իր աշխարհաքաղաքական ազդեցությունը կավելացնի Ռուսաստանի, ԵՄ-ն, ԱՄՆ և Թուրքիայի հետ մեկտեղ: