Ջասթին Բիբերը պատմել Է վաղ տարիքում փառքի հասնելու սարսափների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Billboard հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ վաղ տարիքում փառքի հասնելը կործանարար Է դառնում դեռահաս-արտիստների մեծամասնության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նայեք վիճակագրությանը՝ աստղեր դարձած որքան երեխաներ են կոտրվել ու մոլորվել: Կյանքի այդ ոճը պարզապես ահ ու սարսափ Է»,-ասել Է Բիբերը:

21-ամյա երգիչը պատմել Է, որ երկու տարի առաջ փառքը «գործնականում տապալել Էր» իրեն: Այն ժամանակ երգիչը որոշեց հեռանալ շոու բիզնեսից, բայց հետո միտքը փոխեց:

Բիբերի նոր ալբոմը, որը կրում Է Purpose անվանումը, կթողարկվի 2015 թվականի նոյեմբերի 13-ին: Դեռ մինչեւ թողարկվելը այն շապիկի պատճառով արգելվել Է Մերձավոր Արեւելքում եւ Ինդոնեզիայում:

Բիբերը փառքի Է հասել 13 տարեկան հասակում: 2008 թվականին նրա երգերի տեսահոլովակները YouTube-ում նկատվել ու գնահատվել են ամերիկացի պրոդյուսեր Սքութեր Բրաունի կողմից, որը դարձավ Բիբերի մենեջերը եւ նրա համար պարտավորագիր կնքեց Raymond Braun Media Group (RBMG) լեյբլով: 2012 թվականի դրությամբ աշխարհում վաճառվել Է Բիբերի ալբոմների ավելի քան 15 միլիոն օրինակ: 2015 թվականին Ջասթինի What Do You Mean? սինգլը գլխավորել Է շատ երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի հիթ-շքերթները:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի