Քաղաքականություն

Ուորլիքը հորդորել է ԵԽԽՎ-ին առանց խորհրդակցելու չընդունել բանաձև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ուորլիքը հորդորել է ԵԽԽՎ-ին առանց խորհրդակցելու չընդունել բանաձև ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է ԵԽԽՎ-ում օրերս ընդունված խնդրահարույց բանաձևին՝ կապված ԼՂ հիմնախնդրի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում:«ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»,- ասել է Ուորլիքը:

Փարիզում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նոյեմբերի 4-ի նիստում քննարկվեց Ռոբերտ Ուոլտերի հայտնի խնդրահարույց զեկույցը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի սրացման վերաբերյալ: Մերժելով հայկական պատվիրակության առաջարկը` զեկույցի քննարկումը հետաձգելու եւ նոր զեկուցող նշանակելու մասին՝ հանձնաժողովը 24 կողմ եւ 16 դեմ ձայներով ընդունեց այն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում