Բրիտանացի դիզայները փոքրիկ հյուրանոց Է բացել մատուռի շենքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դիզայներ Ստեֆան Քամենզինդը փոքրիկ հյուրանոց Է բացել կիսավեր մատուռի շենքում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, Դարեմի կոմսությունում լքված շենքը լիովին վերականգնված Է:

Քամենզինդը մատուռը հայտնաբերել Է պատահաբար, երբ ճանապարհորդում Էր այդ տարածաշրջանում, եւ անմիջապես Էլ որոշել Է ձեռք բերել այն: Կառույցը տուժել Էր տեղատարափ անձրեւներից եւ սաստիկ քամիներից, քանի որ գտնվում Է բլրի վրա: Դիզայներն ստիպված Է եղել վերացնել տանիքի, միջնորմների եւ հատակի բազմաթիվ վնասվածքները:

Քամենզինդի խոսքով՝ ինքը ցանկացել Է շենքում պահպանել հնամենի մթնոլորտը եւ միաժամանակ նորացնել այն. այժմ 19-րդ դարի մատուռը, որը կառուցվել Է գոթական ոճով, սարքավորված Է հարմարություններով եւ զարդարված արդի նկարիչների գործերով: Շենքն ունի մեծ խոհանոց, հյուրասրահ, չորս ննջասենյակ, ընդարձակ լոգարան: Ընդամենը փոքրիկ հյուրանոցում կարող Է տեղավորվել յոթ մարդ:

Մենատանը մեկ գիշեր անցկացնելու գներն սկսվում են 150 ֆունտից (232 դոլար) ցածր սեզոնում՝ հունվարից մինչեւ մարտի կեսերը եւ նոյեմբերից մինչեւ դեկտեմբեր: Ապրիլից մինչեւ մայիս եւ սեպտեմբերից մինչեւ հոկտեմբեր գինը բարձրանում Է մինչեւ 180 ֆունտ (278 դոլար): Բարձր սեզոնում (ամռան երեք ամիսները, Զատկին, Ծննդյան տոներին եւ դպրոցական արձակուրդին) փոքրիկ հյուրանոցում անցկացված մեկ գիշերը կնստի 230 ֆունտ (356 դոլար):

Լուսանկարը`Evolution Design

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի