«Դետք». երեք երաժշտից բաղկացած արդեն սիրված «զինվորական» խումբ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նրանք առաջին անգամ հանդիպեցին երևանյան ակումբներից մեկում: Երեք աթոռ, իսկ սեղանին` A4 ֆորմատի երեք թերթիկ. Արմանը, Արեգը և Ներսեսը, վերցնելով դրանք, նկատեցին, որ թղթերին իրենց ամենասիրելի` Coldplay խմբի «Paradise» երգն է: Հենց այսպես են հայկական «Դետք» խմբի անդամները հիշում իրենց առաջին հանդիպումը, ծանոթությունն իրենց պրոդյուսեր Արման ԱՄՊ-ի հետ, ում նախաձեռնությամբ էլ ստեղծվեց ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական խումբը:

«Արմենպրեսե-ը ներկայացնում է «Դետքե-ի տղաներին` Ներսես Ավետիսյանին, Արեգ Շահինյանին և Արման Պետրոսյանին ու խմբի ստեղծման պատմությունը:

«Դետք»-ի տղաները` իրենց նախասիրությունների ու երաժշտական ասպարեզում հայտնվելու մասին

Ներսես Ավետիսյան, 18 տարեկան-Սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսում` Սուրեն Բաբայանի արվեստանոցում: Սովորել եմ Գառնիի երաժշտական դպրոցի դասական վոկալ բաժնում, աշխատել եմ Երգի պետական թատրոնում որպես երգիչ-դերասան: Կինոյի նկատմամբ հետաքրքրություն առաջացավ 4-5 տարի առաջ. դերասան Կարեն Ջանիբեկյանը Գառնիում տուն ուներ, պապիկիս հետ մտերիմ էր, և նրա շնորհիվ սկսեցի հետաքրքրվել հայկական ֆիլմերով, սեր առաջացավ ֆիլմերի և բեմի հանդեպ:

Արեգ Շահինյան, 18 տարեկան- Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում` Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում, մեկ տարի է` ինչ ինձ գտել եմ երաժշտության մեջ: Մինչ այդ լսում էի երաժշտություն, բայց իմ մեջ խիզախություն չէի գտնում մտնել երաժշտական ոլորտ: Շատ հետաքրքրված էի մարքեթինգով, ծրագրավորմամբ, տարբեր գրքեր էի կարդում, հիմա ինձ գտել եմ երաժշտության մեջ:

Ժուռնալիստիկան այն բնագավառն է, որ մինչ այդ չէի ուսումնասիրել և ինձ հետաքրքրում էր, դրա համար ընդունվեցի այդ ֆակուլտետ: Չեմ կարծում, որ կցանկանամ աշխատել որպես լրագրող:

Արման Պետրոսյան, 17 տարեկան-Սովորում եմ թիվ 29 ավագ դպրոցում, հաճախում եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց` կիթառի բաժին: Իմ երազանքն էր լինել երաժիշտ, վաղ հասակից էի նման նպատակ դրել: Կոնսերվատորիա եմ ընդունվելու, հետո բանակ կգնամ:

«Դետք»-ը` ռազմական եզրույթ

«Դետք»-ը ռազմական եզրույթ է՝ երեք զինվորից բաղկացած խումբ, որի խնդիրն իրեն վստահված տարածքին հետևելն է: Խումբը ստեղծվել է 2015 թվականին՝ պրոդյուսեր Արման ԱՄՊ-ի կողմից։ Դեբյուտը կատարել է «Մամա» երգով։ Առաջին տեսահոլովակի՝ «Forevermore»-իՀավերժից էլ երկար») շնորհանդեսը տեղի է ունեցել ապրիլի 20-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ներսես - 2014 թվականի ավարտին Արման ԱՄՊ-ն մեզ համախմբեց մեկ խմբում: Նրա աչքի տակով շատ երիտասարդներ են անցել, սակայն հենց մեր բախտը բերեց և մենք դարձանք «Դետք»-ի «զինվորները»: Մինչ այդ առանձնապես չենք շփվել, չենք ճանաչել իրար: «Դետք»-ը պարտադիր պետք է կազմված լինի երեք զինվորից: Այն պետք է հսկի իրեն վստահված տարածքը: Մեր տարածքը կարծես թե Անդրկովկասյան Հայաստանն է, չգիտենք, թե երբ ենք ճեղքելու, Անդրկովկասից անցնելու դեպի մեծ աշխարհ:

Առաջին հանդիպում, առաջին քայլեր

Ներսես - Առաջին անգամ հանդիպեցինք երևանյան ակումբներից մեկում, և առանց իրար ճանաչելու, ընդամենը ծանոթանալուց հետո սկսեցինք երգել Coldplay խմբի «Paradise»-ը: Շատ հետաքրքիր պրոդյուսերական քայլ էր Արման ԱՄՊ-ի կողմից:

Արեգ-Կարծես թե ստացվեց:

Արման –Մենք մոտավորապես չորս ամիս ոչինչ չարեցինք, ծանոթանում էինք իրար հետ: Պետք է դառնայինք մեկ կորիզ, մեկ ընտանիք:

Ներսես- Բնականաբար ավելի հեշտ է, երբ մարդուն գիտես, քանի որ իրար հետ բեմ եք բարձրանում: Չորս ամիս շփվել ենք, ընկերացել, մի բռունցք ենք դարձել, հետո Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ մեր առաջին տեսահոլովակի` «Forevermore»-ի պրեմիերան:

Արեգ- Դրան հաջորդեցին այլ ստեղծագործություններ` «Շուշին» և «Մայրիկը»: «Մայրիկը» կարծես տեսաբացիկ լինի, նվիրված է մեր մայրերին, այն մասին է, թե ինչպես ենք սիրում նրանց: Մինչև «Շուշի» երգի տեսահոլովակը նկարահանելն այցելեցինք Ստեփանակերտ, Շուշի. մեզ շատ դուր եկավ:

Ներսես- Բուռն գործունեությունից հետո տեղի ունեցավ «Շուշի» տեսահոլովակի պրեմիերան. այն ընդունվեց լսարանի կողմից: Այդ տեսահոլովակը հրապարակեց նաև World music awards-ը. շատ հաճելի էր ու պարտավորեցնող: Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը երգել ենք Ստեփանակերտում, մեզ հիանալի ընդունեցին, իսկ հոկտեմբերի 9-ին Էրեբունի-Երևանի տոնակատարության ժամանակ ներկայացրինք «Թռանք Երևան» երգը, որի տեսահոլովակը հավանաբար հանդիսատեսին կներկայացնենք նոյեմբերին:

Ելույթ Ոսկեպարում

Ներսես- Նոյեմբերի 5-ին մենք կայցելենք մեր սահմանամերձ գյուղերից մեկը` Ոսկեպար, կերգենք «Դետք»-ի բոլոր երգերը, ինչպես նաև խաղալիքներ, գրենական պիտույքներ կտանենք, որ երեխաներին ուրախացնենք:

«Դետք»- Երիտասարդությունը մեզ շատ լավ է ընդունում, բայց մեդիա դաշտում կան խնդիրներ. տեսահոլովակների հեռարձակման համար գումարներ են պահանջում: Բայց մենք չենք նեղվում, աշխատում ենք ավելի համարձակ, որպեսզի կոտրենք կարծրատիպերը:

Հարցազրույցը`Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

«Դետք»-ի «Շուշի» տեսահոլովակը

Հայերեն

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP