Պաշտոնական

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ և նշել, որ հայ ժողովուրդը սգում է եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տիկին Մատվիենկոյի ներդրումը երկու բարեկամ ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում: Վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա այցն էապես կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, և այս համատեքստում կարևորել համագործակցությունը խորհրդարանական ձևաչափում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առկա է փոխգործակցության մեծ ներուժ ապակենտրոնացված համագործակցության ոլորտում, ինչի իրացմանը նոր ազդակ կարող է հաղորդել տիկին Մատվիենկոյի մասնակցությամբ Երևանում անցկացվելիք հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ համաժողովի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները նոր թափ կհաղորդեն երկու երկրների տարածաշրջանների միջև ավանդական դարձած համագործակցությանն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ տեղեկատավակական տեխնոլոգիաների, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի ու Ռուսաստանի միջև բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը և նշել, որ դրանում մեծ է նաև վարչապետ Աբրահամյանի ներդրումը: Տիկին Մատվիենկոն գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների խորհրդարանների և կառավարությունների միջև ակտիվ և սերտ երկխոսությունը, ինչը նպաստում է երկու ռազմավարական հարաբերություններ ունեցող երկրների կապերի հետագա ամրապնդմանը: Միաժամանակ, Վալենտինա Մատվիենկոն շեշտել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության նախագահությունը Հայաստանի կողմից ստանձնելը կնպաստի անվտագության և տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացմանն ու կյանքի կոչմանը:

Խոսելով հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովի մասին՝ տիկին Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի երկու երկրների տարածաշրջանների միջև հարաբերությունների խորացմանը, գործարար կապերի ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվելիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, տարածաշրջանային խնդիրների:

Հայերեն Русский

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան ԱԳՆ փորձագետների մակարդակով. Պեսկով

Հարցվածների 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում և չի դժգոհում ոստիկանության աշխատանքից. ՆԳ նախարար

ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ժամանակ ու ջանքեր կպահանջի․ ԵԽ պատգամավոր

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են շփումները Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Պեսկով

Երևանում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես

ՀՀ ԱԺ նախագահն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հռախոսազրույց են ունեցել

Լավրովը ժամանել է Թեհրան

ԵՄ-ն ցանկանում է օգտակար հանածոների շուրջ իր սեփական համաձայնագիրը կնքել Կիևի հետ

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի. Թրամփ

Հանցավոր խումբը ստեղծել է ֆինանսական բուրգ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի դրամական և գույքային միջոցներ