Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է հայ խաղաղապահներին նվիրված ցուցահանդեսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի մեկնարկը տրվել է Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսին ներկայացվել են մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք պատմում են հայ զինծառայողների առօրյայի խաղաղապահ գործողություններում նրանց վարժանքների ու ուսումնական ծրագրերին մասնակցության մասին:

«Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են մեր զինծառայողները հանդես գալիս միջազգային խաղաղապահ գործողություններում: Լուսանկարները ներկայացնում են մեր խաղաղապահներին թե՛ ծառայության եւ վարժանքների ժամանակ, թե՛ իրենց ազատ ժամանակը տնօրինելիս»,- ցուցահանդեսի բացմանն ասաց ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արա Թադեւոսյանը:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի գնահատմամբ էլ հայ խաղաղապահների ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համագործակցության կարեւոր բաղադրիչներից է: «Միջազգային անվտանգությունը եւ շարունակաբար ի հայտ եկող ճգնաժամերը մշտապես պահանջում են բոլորի ներգրավվածությունը: Այս տեսանկյունից Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին միշտ բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի եւ մեր միջազգային գործընկերների կողմից»,- ասել է Սամվել Մկրտչյանը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյունն էլ նշում է, որ Հայ խաղաղապահներն աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: «ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մշտապես նշում են, որ շատ հպարտ են աշխատել նրանց հետ»,- ասաց Լահյուն:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 6-ը:

Հայերեն English

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը