Գիտնականները խորհուրդներ են տվել հաջողության հասնել ցանկացողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հոգեբանները նշել են, թե ինչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ձգտում են հասնել իրենց անձնական նպատակների իրագործմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Psychological Bulletin-ում, դրանց մասին հակիրճ հաղորդում է Independent-ը:

Գիտնականների կարծիքով՝ որքան ավելի հաճախ է մարդը հետեւում իր կողմից առաջադրված նպատակին հասնելու առաջընթացին, այնքան նա ավելի մեծ շանսեր ունի իրագործելու այն: Հոգեբաններն ընդգծել են համապատասխան օրագիր վարելու եւ հաջողությունները հարազատների ու ընկերների հետ քննարկելու դրական դերը:

Իրենց աշխատության մեջ գիտնականները վերլուծել են 138 հետազոտությունների տվյալները, որոնք ներառում էին 19 հազար 951 մասնակիցների եւ նվիրված էին այն բանին, թե ինչպես է առաջադրված նպատակներին հասնելու վերահսկողությունն ազդում դրանց իրագործման վրա:

Մասնավորապես, հոգեբաններին հետաքրքրում էին ծխելուց հրաժարվելու, քաշի եւ զարկերակային ճնշման նվազեցման, սննդակարգի փոփոխման հետ կապված նպարակները եւ անձնական այլ հարցեր, որոնք վերաբերում էին մասնակիցների առողջությանը:

Առաջադրված նպատակներին հասնել ցանկացող մարդկանց գիտնականները խորհուրդ են տվել ավելի հաճախ գրի առնել ընթացիկ հաջողությունները եւ դրանք քննարկել հրապարակավ: Նաեւ հոգեբանները նշել են աջակցման համապատասխան խմբերի արդյունավետությունը, որտեղ դրանց մասնակիցները քննարկում են իրենց արձանագրած արդյունքները:

Հայերեն English Русский

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26