Կարծիքներ

Սահմանադրության նախագիծն ավելի հստակ է սահմանում իշխանությունների տարանջատման սկզբունքը. սահմանադրագետ

1 րոպեի ընթերցում

Սահմանադրության նախագիծն ավելի հստակ է սահմանում իշխանությունների տարանջատման սկզբունքը. սահմանադրագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը շատ ավելի հստակ է սահմանում դրույթները` իշխանությունների տարանջատման սկզբունքի եւ մարդու իրավունքների երաշխավորման առնչությամբ: Այս մասին նշեց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բալայանը վստահություն հայտնեց, որ հնարավոր փոփոխություններից հետո էլ կարեւորագույն խնդիրը լինելու է դրա կիրառությունը: «Զուտ տեքստը որևէ բան չի տալու: Շատ երկրներ սահմանադրություն չունեն: Շատ զարգացած երկրներում էլ իշխանության տարաբաժանման սկզբունքը հստակեցված չէ: Կարծում եմ, պետք չէ սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես խնդիրները լուծելու միջոց»,- ասաց Բալայանը` հավելելով, որ ներկա փոփոխություններից հետո չի կարելի լինել միամիտ եւ հավատալ, որ խնդիրները վերանալու են: «Օրինակ, եթե ունենանք այնպիսի ընտրություններ, որ ունեցել ենք վերջին 10-15 տարվա ընթացքում, ավելի վատ է լինելու»,- ասաց Բալայանը:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի սահամանդրական փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է կառավարման խորհրդարանական մոդելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում