Երգչուհի Ռիհաննան նկարահանվելու Է ռեժիսոր Լյուք Բեսոնի նոր ֆիլմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան կխաղա ֆրանսիացի ռեժիսոր Լյուք Բեսոնի «Վալերիանը եւ Հազար Մոլորակների Քաղաքը» ֆիլմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարպետն ինքը հոկտեմբերի 28-ին հայտնել Է Instagram սոցիալական ցանցի իր Էջում:

«Ռիհանան մեծ մասնակցություն կունենա առաջիկա կինոնկարին»,-նշել Է նա: Գլխավոր դերերը կատարելու են ամերիկացի դերասան Դեյն Դահանը եւ բրիտանացի թով-մոդել Քարա Դելեւինը:

«Ռիհաննայի համար «Վալերիանը եւ Հազար Մոլորակների Քաղաքը» ժապավենը կդառնա թվով երրորդը եւ ամենախոշոր կինեմատոգրաֆիական աշխատանքը»,-նշել Է The Verge պորտալը: Սպասվում Է, որ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2016 թվականի հունվարին:

Ֆիլմի սյուժեն հիմնված Է ֆրանսիացի գրող Պիեռ Քրիստինի եւ նրա հայրենակից նկարազարդող Ժան Կլոդ Մեզյեի կոմիքսի վրա: Առաջին անգամ հայտնվելով 1967 թվականին, այն պատմում Է ժամանակի միջով գլխավոր հերոսի՝ Վալերիանի եւ նրա տիկնոջ՝ Լորելինի, ճանապարհորդության մասին:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նրանց արկածների վերջին ալբոմը թողարկվել Է 2010 թվականին: Այդ ժամանակաընթացքում վաճառվել Է կոմիքսի 10 մլն օրինակ. այն թարգմանվել Է 21 լեզուներով:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի