Կարծիքներ

Վրաստանի ներքաղաքական լարվածությունը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով. փորձագետ

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ներքաղաքական լարվածությունը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին ներքաղաքական լարվածությունները պայմանավորված են հաջորդ տարի Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններով, ինչի արդյունքում ակտիվացել են և խորհրդարանական, և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Վրաստանում ներքաղաքական լարվածության պատճառ, ըստ փորձագետի, կարող են հանդիսանալ նաև ՙԳազպրոմ՚-ի խնդիրն ու ՙՌուսթավի 2՚ հեռուստաընկերության դատական գործընթացը:

«Գաղտնիք չէ, որ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը շուրջ 12 տարի սպասարկել է Միխայիլ Սաակաշվիլիին ու իր թիմին, և բնական է, որ նոր իշխանությունների ժամանակաշրջանում այդ հեռուստաընկերությունը ճնշումների կենթարկվեր, քանի որ բավականին քննադատական դիրքերից էր հանդես գալիս իշխանության նկատմամբ՚,- ՙԱրմենպրես՚-ի հաղորդմամբ նշեց վրացագետը:

Անդրադառնալով Վրաստանի իշխանությունների դիրքորոշմանն արտաքին քաղաքականության վերաբերյալ, Էրոյանցը նշեց, որ վրացական կառավարությունը, նախաձեռնել է հարևան երկրների հետ հարաբերությունների հավասարակշռման քաղաքականություն:

ՙԱյն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունը նախաձեռնել են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթաց և դրան զուգահեռ փորձում է իրականացնել հարևանների հետ հարաբերությունների հավասարակշռման քաղաքականություն, կարծում եմ վերջին տարիներին նկատելի է: Վրաստանի հարաբերությունները բավականի փոխվել են Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ՚,- հավելեց փորձագետը` նշելով, որ դա կարելի է մեկնաբանել այն համատեքստում, որ Վրաստանի բարձաստիճան պաշտոնյաներն ավելի լայն համագործակցություն ու շփումներ ունեն մեր պաշտոնյաների հետ, ի տարբերություն ՄիխայիլՍաակաշվիլիի ժամանակաշրջանի, ով լավ բարեկամական հարբերությունների մեջ էր Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում