Ադրբեջանը սադրանք է հրահրում` գնդակոծելով շփման գիծը. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանը կարճ ու այժմեական խնդիր լուծելու համար պատրաստ է վտանգի տակ դնել ավելի կարևոր ու երկարաժամկետ նշանակության հարցեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` շեշտելով, որ դժվար է տրամաբանություն փնտրել ադրբեջանցիների գործողություններում:

Նրա խոսքով` Ադրբեջանը, գնդակոծություն իրականացնելով ղարաբաղաադրբեջանական շփման գծի երկայնքով, սադրում է և փորձում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տպավորություն ստեղծվի, թե իրավիճակը լարված է ու դրանում մեղավորությունն ընկնի Արցախի պաշտպանության բանակի վրա: «Սակայն Ադրբեջանի հաշվարկներն իրենց չարդարացրեցին, ու փաստացի կրակի տակ հայտնվեցին այլ դիտորդներ»,-ասաց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն Ադրբեջանի սադրիչ գործողությունների դադարեցման հանձնառություն չի տեսնում, քանի որ հակառակորդն այդպիսի ցանկություն չի հայտնում: «Պետք չէ սպասել դրական զարգացում: Պարզ է, որ առկա է հակամարտություն ու ադրբեջանցիներն իրենց թշամանությունն են անում: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդեցության»,-եզրափակեց քաղաքագետը:

ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից տեղեկացրել են, որ հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից: Սակայն դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից:

Դիտարկումն անց է կացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ գործողնախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ և ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա ուղևորությունները

Արաղչին Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է դառնալ ԵՄ առաջին ասոցացված անդամը

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

Բոլիվիան և Պարագվայը սահմանի սահմանագծումն ավարտել են 88 տարվա ընթացքում

Դա չի աջակցում խաղաղության օրակարգին․ Հասմիկ Հակոբյանը՝ Ալիևի վերջին հայտարարության մասին

Թրամփի կարողությունը 2024 թ. ընտրություններից հետո աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes