Հայաստանը պետք է լուրջ համագործակցություն սկսի Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ. Արա Պապյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է սկսի հարաբերություններ զարգացնել տարածաշրջանում իր երկու հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ: Պետք է հարաբերություններ հաստատել այդ երկրների այն մարդկանց խմբերի հետ, որոնց շահերը համընկնում են մեր շահերի հետ: Տեսակետը` «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանինն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացած քննարկման ժամանակ Պապյանը շեշտեց, որ Ադրբեջանում դա կարելի է կատարել հեշտությամբ, քանի որ այդ երկիրը միատարր չէ, եւ հնարավոր է համագործակցություն իրականացնել ինչպես իրանախոս, այնպես էլ կովկասյան բնակչության հետ:

«Համագործակցությունը տարբեր հասարակական կազմակերպությունների միջեւ առկա է, սակայն այդ համագործակցությունը կարող է զարգանալ, եթե լինի պետական լուրջ աջակցություն»,- ասաց Պապյանը` հավելելով, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները հիմնականում կազմում են ադրբեջանական բանակի միջին օղակը եւ հիմնականում ծառայում են ԼՂ-ի հետ շփման գծում: Ըստ Պապյանի, Ադրեջանում ազգային փոքրամասնություններն ավելի շատ են, քան ներկայացվում է պաշտոնական փաստաթղթերում: Եթե ադրբեջանական ծառայությունների ներկայացմամբ թալիշների թիվը 200.000 է, ապա ամերիկյան վերլուծությունները խոսում են ավելի քան մեկուկես միլիոն թալիշների մասին: «Ադրբեջանը չունի նախադրյալներ Հայաստանում նման գործընթաց ծավալելու համար, քանի որ Հայաստանն ազգային փոքրամասնությունների հետ խնդիր չունի: Մեր երկրում ամենամեծ համայնքը կազմում են եզդիները, որոնք իրենց լավ են զգում այստեղ, եւ նրանց դժվարությունները պայմանավորված են մեր երկրի դժվարություններով: Նրանք Հայաստանում ճնշված չեն»,- ասաց Պապյանը` հավելելով, որ Թուրքիայում Հայաստանը կարող է նման հարաբերություններ ձեւավորել ալավիների հետ, ովքեր հիմնականում բնակվում են Դերսիմում եւ մեծ հարգանք ունեն հայերի հանդեպ:

«Նրանք մեծ հանրույթ են` ավելի քան 15 միլիոն: Ապրում են համախումբ: Մենք հասարակական եւ գիտական մակարդակով հարաբերություններ ծավալում ենք, սակայն լավ կլիներ, որ այդ հարաբերությունները լինեին ավելի ամուր»,- ասաց Պապյանը` հավելելով, որ, օրինակ, թալիշական ռադիոյով հայկական կողմը կարող էր եթերաժամ գնել եւ հաղորդումներ վարել: «Եթե այսօր 10 տանկ ենք գնում, ապա 11-րդ տանկի գումարը կարելի է տալ նման գործողությունների համար»,- ասաց Պապյանը: Նրա այս խոսքերի հետ համամիտ չէ իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա գնահատմամբ` Պապյանի ներկայացրածն ավելի շատ ռոմանտիզմ է հիշեցնում: «Երբեմն ինչ-որ գործընթացի մեջ մտնելը պետք է բազմակողմանի ուսումնասիրել, որպեսզի մեր գործողություններով չվնասենք: Հետեւաբար, այս պարագայում, շատ ավել նախընտրելի է տանկ գնելը, քան գործողությունների դիմել, որոնց հետեւանքներին մենք տեղյակ չենք»,- ասաց Ոսկանյանը: Արա Պապյանը շեշտում է, որ հայերը կարող են համագործակցել նաեւ քրդերի հետ: Նա վստահ է, որ մոտ ապագայում քրդերը կարող են ստանալ անկախություն եւ կազմել պետություն, հետեւաբար Հայաստանը պետք է մտածի նրանց հետ համագործակցության մասին:

Պապյանի այս տեսակետի հետ համամիտ չէր նաեւ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա գնահատմամբ` Թուրքիայի եւ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Պապյանի դրույթներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Նա հիշեցրեց, որ Թուրքիայում ապրող քրդերից շատերն իրենց ձայնը տվել են իշխող «Արդարություն եւ զարգացում« կուսակցությանը, եւ ինքն առաջիկայում չի տեսնում հիմքեր, որ քրդերի հետ կապված` Պապյանի կանխատեսումները կարող են իրականություն դառնալ:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում