Գալուստ Սահակյանը համոզված է՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ինչ-որ մի ժամանակ կբացահայտվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ինչ-որ մի ժամանակ կբացահայտվի: Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի հիշատակի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահն ընդգծեց, որ այդ ոճրագործության բացահայտման համար անհրաժեշտ են լուրջ իրավական փաստարկներ, որոնք այս պահին չկան: «Ես դա ասել եմ սկզբից, ասել եմ տարիներ շարունակ՝ գործն ինչ-որ ժամանակ կբացահայտվի: Դա կախված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից: Չեմ կարծում, որ ոճրագործները հենց թելադրված մարդիկ են, այլ, ըստ երևույթին, ինչ-որ մի ծիրում, ինչ-որ մի տեղ փորձեցին խանգարել մեզ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե քաղաքական կամք լինելու դեպքո՞ւմ էլ գործը չի բացահայտվի, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ նման դեպքերը քաղաքական կամքով չեն բացահայտվում, իրավական փաստարկներով են բացահայտվում, որոնք այսօր չկան: «Իհարկե, եթե հնարավոր լիներ, կբացահայտվեր: Դրա համար ոչ միայն մտածող մարդկային ռեսուրսներ են պետք, այլև ավելի մեծ զինանոց պետք է ունենանք՝ փոխաբերական իմաստով, որպեսզի հնարավորինս փնտրենք, գտնենք, կարողանանք ոչ թե մեր դատողություններով առաջնորդվել և ասել, որ իրավապահները կգտնեն կամ մենք կգտնենք, այլ Հայաստանի հզորությունն անպայման կգտնի»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը բավարար հզոր կլինի, երբ երկրի առջև ծառացած խնդիրները հիմնականում լուծված լինեն, իսկ մեր ազգային խնդիրները դեռևս լուծված չեն:

Հարցին, թե որն է հոկտեմբերի 27-ի պատմական դասը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Պատմական դասն այն է, որ ազգը պետք է կարողանա ավելի համախմբված լինել, իշխանությունները պիտի ջանքեր գործադրեն հասարակության մեջ ավելի շատ վստահություն ունենալու համար: Հասարակությունը պիտի պատրաստ լինի ցանկացած խնդրի դեպքում աջակցել պետությանը»,- եզրափակեց ԱԺ նախագահը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին