Վթարային շենքերում բնակվող 100 ընտանիքներ նոր բնակարաններ ստացան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Սիսակյան փողոցի 3, Նոր Արեշ 35 փողոցի N127/1 և Արցախի փողոցի 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ևս 100 ընտանիքներ դարձան նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիսակյան 16 հասցեում գտնվող նոր 12 հարկանի բազմաբնակարան շենքը կառուցված է նախկին 4-րդ կարգի վթարայության կարգ ունեցող շենքի տեղում:

Մասնագիտությամբ ֆիզիկոս, երիտասարդ ընտանիքի հայր Գոռ Մանասերյանը արդեն տասը տարի ապրել է Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանում, և այսօր կնոջ ու փոքրիկի հետ մուտք գործեց նորակառույց մեկ սենյականոց բնակարանը:

«Երկար սպասումներից հետո վերջապես ստանալու ենք բնակարան, որը մեր կյանքի երազանքն է: Ուրախ ենք, որ մեր փոքրիկը կմեծանա նոր բնակարանում: Փոքրիկի ծնունդից հետո շատ դժվար էր ապրել հանրակացարանում, որտեղ սանհանգույցը, խոհանոցը ընդհանուր էին, իսկ սենյակում տեղավորվում էին մեկ մահճակալն ու սեղանը», - ասաց Գոռ Մանասերյանը:

12 հարկանի շենքն ունի երկու մուտք՝ յուրաքանչյուրում գործում է երկուական վերելակ: Շենքում, Երևանի քաղաքապետարանի պատվերով, կառուցվել է 120 հատ 1 և 2 սենյականոց բնակարաններ:

«Թող այս շենքում բնակվող ընտանիքները բազմանան, և միշտ երեխայի ճիչ լսվի: Շինարարներին և պատասխանատուներին շնորհակալ եմ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու համար, ինչի շնոհիվ 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերի բնակիչներին կարողացանք այս օրերին տեղափոխել իրենց նոր բնակարանները», - հաձնման արարողության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը նշեց, որ չորրորդ կարգի վթարայնության բազմաբնակարան շենքերի բնակիչների` նոր բնակարաններ տեղափոխելու ծրագիրը նախատեսված է ավարտել մինչև տարվա վերջ՝ այս տարի ընդհանուր առմամբ բաժանելով շուրջ 450 բնակարան, որոնցից 200-ն արդեն ունեն իրենց տերերը: Իսկ երրորդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերը գույքագրվում են, որպեսզի հետագայում կատարվի ամրացումը՝ կանխելու համար դրանց վերածումը 4-րդ վթարայության կարգի:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս