Սպորտ

Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում միավոր կիսեցին մրցակիցների հետ:

Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը «Սիբերիա» թիմի կազմում ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: «Սիբերիա»-ն 3,5-2,5 հաշվով հաղթեց ադրբեջանական «Սոկար» թիմին:

Կանանց պայքարում Մկրտչյանը միավորը կիսեց Դինա Բելենկայայի հետ, իսկ «Ուգրա» թիմը 3,5-0,5 հաշվով հաղթեց «ՍՊԲ» թիմին:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն:

Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում