Արաբագետը Ռուսաստանի միջամտությունը բավարար չի համարում սիրիական հակամարտությունը կարգավորելու համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտությունը որակապես նոր իրադրություն է առաջացրել: Ռուսաստանի միջամտությունը, սակայն, ոչ միայն ռազմական, այլ նաև հեռահար քաղաքական նպատակներ է հետապնդում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով սիրիական հակամարտության շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: «Սրա վառ վկայությունն է այն հանգամանքը, որ կազմակերպվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը, բացի ռազմական նպատակներից, հետապնդում է նաև քաղաքական հեռանկարներ, ինչի պատճառով էլ սկսել է Սիրիայի տարածքում օդային հարվածները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց արաբագետը:

Մանրամասնելով ասվածը՝ Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ, միջամտելով սիրիական հակամարտությանը, Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից խոշոր դերակատար է և ընդունակ է հարցեր լուծել այն տարածքներում, որոնք հեռու են իրենից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված քայլերն այնքան էլ ձեռնտու չեն Ռուսաստանի համար, ինչպես նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը՝ Ռուսաստանը սիրիական հակամարտությանը միջամտելու եղանակով փորձում է որոշակիորեն մեղմել վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև ցույց տալ աշխարհին, որ աշխարհաքաղաքական առումով խոշոր խաղացող է և ռազմական գերտերություն: Եթե հաշվի առնենք, որ մինչ այս Ռուսաստանը կարողանում էր հարցեր լուծել միայն հետխորհրդային երկրներում, ապա սա առաջին դեպքն է, որ Ռուսաստանը ներգրավվում է որպես արտատարածաշրջանային դերակատար»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ Ռուսաստանի համար առաջնային նպատակ է սիրիական գործող իշխանությունների դիրքերի ամրապնդումը: «Ռուսաստանի հիմնական թիրախն է ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, այլ նաև այն ուժերը, որոնք սպառնում են Բաշար Ասադի կառավարությանը: Խոսքը Ջաբրաթ ան-Նուսրա խմբավորման մասին է, որը համարվում է «Ալ Կաիդա»-ի ճյուղը Սիրիայում և հակակառավարական այլ խմբավորումներ: Եթե աշխարհագրական առումով նայենք Ռուսաստանի հարվածները հիմնականում Սիրիայի կենտրոնական, հյուսիս-արևմտյան և հյուսիսիային շրջաններում են իրականացվսւմ, որոնք նախկինում եղել են Թուրքիայի ազդեցության գոտիներ»,-մանրամասնեց Պետրոսյանը:

Նա կարծքի հայտնեց, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունը՝ որքան էլ արդյունավետ լինի, միևնույնն է, չի կարող լուծել սիրիական հակամարտությունը, քանի որ այն ներքաղաքական պայքարից վերածվել է արտաքին դիվանագիտության հարթակի, որում ներգրավված են աշխարհաքաղաքական տերությունները և տարածաշրջանային երկրներ: «Այստեղ անհաժեշտ է քաղաքական մի ձևաչափ, որը լուծում կառաջարկի բոլոր արտաքին միջամտությունների դադարեցման և երկրի ներսում ուժերի համախմբման, իսլամական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: Ահա հենց այսպիսի ձևաչափ է հարկավոր ապահովել, որի դեպքում հնարավոր կլինի հասնել սիրիական հակամարտության կարգավորմանը: Մենք նկատում ենք, որ Ռուսաստանն այս պահին լծակներ ունի սիրիական իշխանությունների վրա ազդելու, իսկ հակամարտության մյուս կողմին աջակցող ուժերը՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, լծակներ ունեն ազդելու հակակառավարական որոշ խմբավորումների վրա: Հենց այս ուժերի շրջանում որոշակի համախմբումը, համաձայնության ապահովումը կարող է հանգեցնել դրական տեղաշարժի սիրիական հակամարտությունում»,- եզրափակեց արաբագետը:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավ և ուղղաթիռ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

Հայերեն English Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին