1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը Բունդեսլիգայի 5 լավագույն գոլերի շարքում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, ամփոփելով 9-րդ տուրը, լավագույն գոլերի շարքում ընդգրկել է նաև Մխիթարյանի գոլը, որ հայ կիսապաշտպանը խփել է «Մայնց»-ի դեմ խաղում:
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել էր նաև Բունդեսլիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում: