Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի հետ չի մեկնել Բաքու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու:«Հենրիխ Մխիթարյանի հետ խոսելուց հետո, որոշեցինք, որ բոլորի համար ավելի ճիշտ կլինի, որ նա չմեկնի Բաքու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին խոսել է «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Բորուսիա»-ն հոկտեմբերի 22-ին կխաղա ադրբեջանական «Գաբալա»-ի հետ:

Հայերեն English Русский