Life

Քոնանը հիասքանչ հաղորդում է խոստանում Հայաստանի մասին

1 րոպեի ընթերցում

Քոնանը հիասքանչ հաղորդում է խոստանում Հայաստանի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը խոստանում է, որ շոուի` Հայաստանին նվիրված հաղորդումը հիասքանչ է լինելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քոնանն ասել է Հայաստանից վերադառնալուց անմիջապես հետո նկարահանված հաղորդման շրջանակում:

«Հիասքանչ ուղևորություն էր: Այնտեղ ենք եղել մոտ 4.5 օր, որի ընթացքում միլիոնավոր խենթ փորձառություն ենք ունեցել: Հայաստանի ժողովուրդն ուղղակի հոյակապ է»,- ասել է Քոնանը` նշելով, որ Հայաստանի մասին պատմող հաղորդումը կցուցադրվի նոյեմբերի կեսերին:

Ամերիկյան հեղինակավոր Conan ուշ գիշերային թոք-շոուն հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին: Թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ’Բրայանը Հայաստան է այցելել իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ, ով, սակայն, առաջին անգամ էր այցելում հայրենիք: «Կարծում եմ, որ ցանկացած ղեկավարի պատասխանատվությունն է իր օգնականին տանել նախնիների երկիր, որպեսզի նա վերաթարմացնի իր արժեքները»,- նշել է օ’Բրայանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում