Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության 2-րդ տուրում:

Լիլիթ Մկրտչյանի «Ուգրա» թիմն այս տուրում խաղացել է Նիդեռլանդները ներկայացնող «Դե Ստուկենյագերս»-ի հետ: Հայ շախմատիստուհին սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Բիանկայի հետ: «Ուգրա»-ն հաղթել է ընդհանուր 3-1 հաշվով:

Լևոն Արոնյանը կրկին չի մասնակցել երկրորդ տուրին, բայց «Սիբերիա»-ն հաղթել է 5-1 միավորով:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում