Հայ դերասանուհին Ստամբուլի բեմում Էդիտ Պիաֆին է մարմնավորել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանիՊատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հոկտեմբերի 15-16-ը Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը (բեմադրությունը`Հակոբ Ղազանչյանի): Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Պատանի հանդիսատեսի թատրոնից, «Մարսել» մոնոներկայացումը Ստամբուլ է հրավիրել Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերը: 2 օր 680 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել: Հանդիսականը ջերմությամբ է ընդունել երիտասարդ դերասանուհու խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը:
«Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կայացել է 2011-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:
«Մարսել»մոնոներկայացմանհիմքումլեգենդարֆրանսիացիերգչուհիԷդիտՊիաֆիդառըապրումներնեն իրսիրեցյալՄարսելՍերդանիողբերգականմահից հետո: Հերոսուհինփորձումէկապհաստատելհանդերձյալաշխարհիհետև
ոգեհմայության միջոցովետկանչելնրան:Նաաղոթումէևիրենթվումէ,թեխոսումէՄարսելիհետ: Նրաաղոթքըերգնէ:Ներկայացման մեջ դերասանուհիՄարիամՂազանչյանըերգերը կատարումէդրամատիկխաղիմիջոցով (ներկայացմանընթացքումհնչումեն12երգ Է.Պիաֆիերգացանկից):Ներկայացմանմեջհերուսուհուշուրթերիցհնչումէմիայն մեկբառ`Մարսել: