Շոու բիզնես

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը օրական շուրջ 1 մլն դոլար Է վաստակում. The Daily Express

2 րոպեի ընթերցում

Երգչուհի Թեյլոր Սվիֆթը օրական շուրջ 1 մլն դոլար Է վաստակում. The Daily Express

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի քանթրի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթն օրական վաստակում Է մոտավորապես 1 մլն դոլար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Express-ին: Ըստ հրատարակության տվյալների՝ 2015 թվականի սկզբից ի վեր նրա եկամուտը կազմել Է ավելի քան 317 մլն դոլար: Այս հաջողությունը փորձագետները կապում են երգչուհու հինգերորդ՝ «1989» անվանումը կրող ալբոմի հետ, որը դարձել Է աշխարհի 47 երկրներում նրա մեծ հյուրախաղերի հիմքը:

Վկայակոչելով այս թվերը՝ The Daily Express-ը Սվիֆթին վաղաժամկետ հայտարարել Է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհին, թեեւ ոչ մի վարկանիշ չի ներկայացրել:

«1989» սկավառակը թողարկվել Է 2014 թվականի հոկտեմբերին: Այն մեկնարկել Է Billboard200 չարտի առաջին հորիզոնականից: Առաջին շաբաթվա ընթացքում ալբոմը տարածվել Է 1,2 միլիոնից ավելի օրինակով: Սա երգչուհու առաջին խոշոր աշխատանքն Է փոփ-ուղղությամբ, նրա վաղ շրջանի սկավառակները վերաբերում են քանթրի երաժշտությանը:

2014 թվականի մարտին երգչուհին, ըստ Billboard-ի վարկածի, առաջին տեղն Է զբաղեցրել ամենաբարձր վարձատրվող կատարողների ցուցակում. նա 39,7 մլն դոլար Է վաստակել Է 2013 թվականի արդյունքներով:

Սվիֆթը հարյուրից ավելի տարբեր պարգեւներ Է ստացել, այդ թվում՝ յոթ «Գրեմմի», 15 American Music Awards եւ 12Billboard Music Awards: Այսօրվա դրությամբ երգչուհին թողարկել Է չորս քանթրի-ալբոմ, վերջին երեքը վերին հորիզոնականներն են բարձրացել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի եւ Նոր Զելանդիայի երաժշտական չարտերում:

Լուսանկարը` Zuma

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում