Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Քարնեգի հոլում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Քարնեգի հոլում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով համերգասրահի պաշտոնական carnegiehall.org կայքը, Սմբատյանը հոկտեմբերի 27-ին որպես դիրիժոր կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը: Համերգը նվիրված է 1965 թվականին հիմնադրված նվագախմբի 50, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին:

Համերգին հանդես կգան նաև ջութակահարներ Սոյանգ Յունը և Ինո Միրկովիչը, մեցցո սոպրանո Քարլի Պաոլին, կոնտրաբաս Միլթոն Մաշանդրին: Երեկոյի ընթացքում կհնչեն Գերշվինի, Պիացոլայի, Բոտեզինիի, Վայլի, Օբրադորսի և այլ կոմպոզիտորների գործերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում