Հայկական բանակի պատժիչ գործողությունները մասամբ կասեցրել են Ադրբեջանի ակտիվությունը. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` վերջին շրջանում հաճախակի դարձած թուրք-ադրբեջանական փոխադարձ ռազմական այցելություններն արտացոլվում են հայ-ադրբեջանական սահմանին սպառնալից կերպով աճող լարվածության մեջ: «Հայկական բանակի կողմից վերջին երկու ամիսներին իրականացված պատժիչ գործողությունները մասամբ կասեցրել են Ադրբեջանի ակտիվությունը: Սակայն, Թուրքիան ամեն կերպ փորձելու է նոր խնդիրներ ստեղծել Ռուսաստանի Դաշնության համար կարևոր նշանակություն ունեցող հարակից տարածաշրջաններում` դրանով իսկ փորձելով խոչընդոտել ՌԴ կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 19-ին կայացած հանդիպմանը կարծիք հայտնեց նա:

Քաղաքագետը նաև առաջիկայում չի տեսնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հավանականություն: «Մենք տեսանք, որ Նյու Յորքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը որևէ արդյունք չտվեց երկու երկրների նախագահների հավանական հանդիպման կազմակերպման առումով, և այդ ուղղությամբ դեռևս պետք է ընթանան քաղաքական խորհրդակցություններ: Միաժամանակ ակնհայտ է, որ խաղաղություն տարածքների դիմաց ադրբեջանական տրամաբանությունը այլևս չի կարող գործել, քանի որ Ադրբեջանն իր գործողություններով բոլորին ցույց տվեց, որ չի կարող հանդիսանալ իբրև խաղաղություն արտահանող երկիր»,-շեշտեց Մելիք Շահնազարյանը` հավելելով, որ մեր սահմանների ապահովությունն առաջիկայում պայմանավորված է լինելու ռազմական դիվանագիտության գործոնով, որը հաջողությամբ իրականացնում է Պաշտպանության նախարարությունը: «ՀՀ ՊՆ կողմից իրականացվող գործողությունները այս պահին հանդիսանում են մեր խաղաղության միակ ապավենը. այդ առումով մեր դիվանագիտությունը բավական հետ է մնացել»,-պարզաբանեց բանախոսը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին