Եվրո-2016-ի անցումային փուլում ականատես կլինենք «Սկանդինավյան դերբիի»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Նիոն քաղաքում հոկտեմբերի 18-ինտեղի է ունեցել Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային փուլին մասնակցելու իրավունք նվաճած ազգային հավաքականների վիճակահանությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել հետևյալ զույգերը` Բոսնիա-Հերցեգովինա-Իռլանդիա, Ուկրաինա-Սլովենիա, Շվեդիա-Դանիա, Հունգարիա-Նորվեգիա:
Զույգերում առաջինը նշված հավաքականները իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Հաղթողները կնվաճեն Եվրոպայի 2016 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:
Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի անցումային փուլի առաջին հանդիպումները տեղի են ունենալու նոյեմբերի 12-14-ը, իսկ պատասխան խաղերը՝ նոյեմբերի 15-17-ը։