Chanel-ը ռեգբիի գնդակ Է ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Chanel նորաձեւության տունը Rugby World Cup-ի մրցաշարի պատվին թողարկել Է ռեգբիի դիզայներական գնդակներ: Դրանք ներկայացված են սպիտակ, մուգ կարմիր, կապույտ եւ սեւ գույներով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mashable-ին:

Գնդակներից յուրաքանչյուրը զարդարված Է ապրանքանիշի ֆիրմային լոգոտիպով եւ Chanel-ի նշանավոր ցանցով: Ապրանքը թողարկվել Է սահմանափակ քանակով եւ հասանելի Է նորաձեւության տան կայքում:

Ռեգբիի աշխարհի առաջնությունն անցկացվում Է Մեծ Բրիտանիայում՝ սեպտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը: Գավաթը, որն անվանվել Է ռեգբի խաղի հիմնադիր Ուիլյամ Ուեբ Էլիսի պատվին, 1906 թվականին պատրաստվել Է Garrard’s Crown Jewellers ֆիրմայի կողմից: Հաղթանշանը պատրաստված Է արծաթից եւ ոսկեզօծված Է:

Chanel նորաձեւության տունը մոդելագործ Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից Ֆրանսիայում հիմնվել Է 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel №5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վեյտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության օծանելիքի ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Կատրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի