Կարծիքներ

Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր ուղղվածությունն հակաարևմտականությունն է. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Թուրքիայի ընդհանուր ուղղվածությունն հակաարևմտականությունն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան եղել և մնում է Ռուսաստանի բարեկամ երկիրը: Երկու երկրներն էլ Հարավային Կովկասում ընդհանուր տնտեսական շատ մեծ շահեր ունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիկտարկում արեց քաղաքագետ Արա Պապյանն`անդրադառնալով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Թուրքիան մնում է Ռուսաստանի լավ ընկերը և հանդիսանում է Ռուսաստանի նախընտրելի գործընկերը:

«Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հակասություններ եղել են Սիրիայի, Ղրիմի ու էլի մի քանի հարցերի հետ կապված, բայց, ընդհանուր առմամբ, նրանք հզոր դաշնակիցներ են: Վլադիմիր Պուտինն իր հայտարարությունում մեղմ է ասել` «բարեկմաներ»»,- նկատեց Արա Պապյանը:

Այս երկու պետությունների հիմանկան ընդհանուր ուղղվածությունն, ըստ քաղաքագետի, հակաարևմտականությունն է: Ռուսաստանն ու Թուրքիան երբեմն իրար դաշնակից, երբեմն իրար դեմ են լինում:

«Թուրքիան մեր նախընտրելի գործընկերներից և լավ ընկերներից մեկն է: Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ երկար տարիների ընթացքում: Այն մեր խոշոր առևտրային և տնտեսական գործընկերներից է: Բավական է ուշադրություն դարձնել մեր շինարարական շուկային, որը վերջին տարիներին չափվում է միլիարդներով»,- ասել է ՌԴ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում