Քաղաքականություն

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար ԿԸՀ-ն կստանա ավելի քան 1,5 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար ԿԸՀ-ն կստանա ավելի քան 1,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը կֆինանսավորի 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլրդ 576 մլն 209 հազար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 210 մլն 550.4 հազ. դրամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում