Life

Դուբայում կառուցվելիք երկնաքերի տանիքին լողափ ու ջունգլիներ են լինելու

1 րոպեի ընթերցում

Դուբայում կառուցվելիք երկնաքերի տանիքին լողափ ու ջունգլիներ են լինելու

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում կառուցելու են The Rosemont Hotel & Residences հյուրանոց-երկնաքերը, որի տանիքին կլինեն արհեստական ջունգլիներ եւ լողափ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Emirates247 պորտալին, համալիրը կտեղավորվի 1,3 հեկտար տարածքի վրա:

Ըստ նախագծի՝ շենքը բաղկացած կլինի 47-հարկանի երկու աշտարակներից, որոնց միջեւ կտեղավորվի ապակե պատերով հինգհարկանի սրահը: Ընդամենը հյուրանոցում կլինի 450 համար եւ 280 հարկաբաժին: Ճարտարապետի անունը եւ շինարարության ավարտի ամսաթիվը չեն ճշտվում:

Ներկայում Դուբայում, ի թիվս այլոց, կանգնեցվում Է Entisar Tower 100-հարկանի շենքը: Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքի ամենաբարձր երկնաքերը համարվում Է Բուրջ Խալիֆը կամ Խալիֆի աշտարակը, որը ձեւով պտկաքար Է հիշեցնում: Դրա բարձրությունը 828 մետր Է, բացման արարողությունը կայացել Է 2010 թվականին: Երկնաքերում զետեղված են գրասենյակներ, դիտարան, բնակարաններ, հյուրանոցային համարներ, ռեստորաններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում