Life

Uniqlo ընկերության մշակած սարքն իրերն ընտրում Է ըստ գնորդների տրամադրության

1 րոպեի ընթերցում

Uniqlo ընկերության մշակած սարքն իրերն ընտրում Է ըստ գնորդների տրամադրության

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Uniqlo ընկերությունը Neurosky-ի եւ Dentsu Science Jam-ի հետ համատեղ մշակել Է UMood սարքը, որը գնորդներին օգնում Է կողմնորոշվել հագուստ ընտրելիս՝ ելնելով նրանց տրամադրությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:

Սարքն աշխատում Է այսպես. գնորդը նստում Է Էկրանի առջեւ, որի վրա նրան ցույց են տալիս տարբեր պատկերներ՝ կատուների լուսանկարներից մինչեւ ամպրոպաբեր ամպերի լուսանկարներ, նշում Է The Metro-ն: Համակարգիչը հետեւում Է նրա արձագանքներին, առաջարկում մարզաշապիկների մի քանի տեսակներ, որոնք համապատասխանում են նրա տրամադրությանը, իսկ վերջում ընտրում Է դրանցից մեկը:

UMood-ն առայժմ աշխատում Է Սիդնեյի խանութներից մեկում, սակայն եթե սարքը ժողովրդականություն վայելի, պլանավորում են այն գործի դնել ամբողջ Ավստրալիայում Uniqlo-ի ցանցում:

Uniqlo բրենդը ճապոնական Fast Retailing Co., Ltd. հոլդինգի բաղկացուցիչ մասն Է: Հոլդինգին են պատկանում նաեւ Comptoir des Cotonniers, GU, Helmut Lang, J Brand, Princesse tam.tam եւ Theory մակնիշները: Ընկերությունը մասնագիտանում Է ամենօրյա հագուստի թողարկման բնագավառում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում