Սպորտ

Ռոման Բերեզովսկին չի հավատում, որ հավաքականում կան կաշառված ֆուտբոլիստներ

1 րոպեի ընթերցում

Ռոման Բերեզովսկին չի հավատում, որ հավաքականում կան կաշառված ֆուտբոլիստներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է եվրոպական և հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, թե Եվրո-2016-ի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպման ժամանակ կաշառվել են Հայաստանի թիմի 4 ֆուտբոլիստներ:

«Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Լուրերը ստուգվելու կարիք ունեն: Չեմ կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Գուցե սերբական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել: Խնդիրը նրանում է, որ Ալբանիայի հաղթանակը և Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալն անընդունելի էր իրենց համար: Ես չեմ հավատում, որ Հայաստանի հավաքականում հնարավոր է ինչ-որ մեկին կաշառել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բերեզովսկու խոսքերը մեջ է բերում ռուսական Sport-express կայքը:

Սերբական մի քանի ԶԼՄ-ներ և ալբանական լրատվամիջոցներ միմյանց հղում տալով, Ալբանիայի պատմական հաղթանակից և Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելուց հետո, արծարծում են թեմաներ, ըստ որի, Հայաստանի հավաքականի անդամներից ոմանք կաշառված են եղել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում