Սոնա Ռուբենյանը նոր երգով շնորհավորել է Երևանի տոնը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում նախորդ տարի Հայաստանը ներկայացրած երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր երգով շնորհավորել է Երևանի տոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`երգչուհին համացանցում հրապարակել է իր նոր`«Երևան» երգը:
«Շնորհավոր տոնդ իմ Երևան` դարերի փոշով դեմքդ հինայած չքնաղ նորահարս»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է երգչուհին և հավելել, որ երգը նվել է իր քաղաքին:
Երգի երաժշտության հեղինակը Սոնա Ռուբենյանն է, խոսքերը գրել է երգչուհու մայրը` Արմինե Սարգսյանը: