Հասարակական

Տարածաշրջանի առաջին ֆաբլաբերը թև են տալիս հայ դպրոցականների ու գիտնականների մտքին

4 րոպեի ընթերցում

Տարածաշրջանի առաջին ֆաբլաբերը թև են տալիս հայ դպրոցականների ու գիտնականների մտքին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այբ» կրթական ավանում գործող արհեստանոց-լաբորատորիան՝ ֆաբլաբը կծառայի ոչ միայն այդ կրթական հասատատության աշակերտներին, այլև տեխնոլոգիական ուղղվածության երիտասարդ գիտնականներին, ովքեր ունեն իրենց նորարար գաղափարները մարմնավորելու ցանկություն: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ֆաբլաբի գոյությունը թույլ է տալիս որևէ մեծ ծրագրի առաջին փորձանմուշը ստեղծել, ապա նաև կատարելագործել այն: «Ֆաբլաբը թույլ է տալիս մեկ օրինակով արտադրություն իրականացնել, կատարելագործել դա ու գնալ առաջ: Արհեստանոց-լաբորատորիան միայն «Այբ»-ի երեխաներին չի ծառայի, անշուշտ, դպրոցի ռոբոտիկայի խմբակն այնտեղ իր ռոբոտները կստեղծի, բայց այն բաց է լինելու նաև ինժեներների, ճարտարապետների, ուսունողների համար, ովքեր ուզում են իրենց ստեղծագործությունը մարմնավորել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Դավիթ Սահակյանը:

Նրա խոսքով` երեխաները դպրոցում իրական նախագծեր վրա են կենտրոնանում, քանի որ կարևոր է ռոբոտների գործնական կիրառությունը: «Նախկինում պատրաստված ռոբոտները գծին էին հետևում. թե դա ինչպես կկիրառես, զարգացման խնդիր է: Ական որոնող ռոբոտներ կան, որոնք այս պահին մետաղներ են գտնում, բայց կարելի է տեխնոլոգիան զարգացնել ու իրական ականներ գտնել: Ունենք օրինակներ, որ երեխաները պատրաստել են ռոբոտ, որը ստուգում է սենյակի բույսերի խոնավությունը, և, երբ պետք է ջրել, ջրում է: Ունենք խոտհնձիչ ռոբոտ, որը խոտ է հնձում` տարբերակելով ծաղիկը խոտից: Բայց մենք երեխաների առջև կիրառական ռոբոտների օգտագործման առաջնային գաղափար չենք դնում, քանի որ չի կարելի սահմանափակել նրանց մտքի թռիչքը: Ուսումնական գործընթացում նույնիսկ չստացված արդյունքը կրթող է»,- նկատեց Դավիթ Սահակյանը: Նրա դիտարկմամբ` հայ դպրոցականները շատ չեն տարբերվում այլ երկրների աշակետներից, ստեղծագործ են ու նորարար: «Մենք էլ, որպես մեծեր, պետք է ամեն ինչ անենք դա չսահմանափակելու համար: Ֆաբլաբը կոչված է ստեղծագործական միտքը բացահայտելու»,- հավելեց «Այբ»-ի գործադիր տնօրենը:

«Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ շեշտադրեց, որ Հայաստանում («Այբ» կրթական ավանում և Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից) հիմնված ֆաբլաբերը տարածաշրջանում միակն են: «Դրանք տեխնոլոգիան կրթության անբաժանելի մասն են կազմում, և կարևորն այն է, ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից, որը աշխարհի առաջատար տեխնոլոգիական կրթական հաստատություններից է: Այսպիսի ֆաբլաբեր կան աշխարհի տարբեր կողմերում` մի քանի հազար հատ: Դրանցում գործող բոլոր երեխաները մտածում են միաժամանակ, իրար հետ: Եթե ինչ-որ բան այստեղ չի ստացվում, կարող են հարցնել Սինգապուրի փորձը, բայց կարող են նաև հայկական փորձը փոխանցել, օրինակ, Բարսելոնա»,- ընդգծեց Մեսրոպ քահանա Արամյանը:

ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 10-ին մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում