Adobe-ն ներկայացրել Է լուսանկարից ավելորդ օբյեկտների ակնթարթային հեռացման գործառույթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Adobe-ն Լոս Անջելեսում կայացած իր խորհրդաժողովում ցույց Է տվել Monument Mode տեխնոլոգիան, որը նկարահանման ընթացքում թույլ Է տալիս ջնջել կադրը փչացնող ավելորդ օբյեկտները, օրինակ՝ զբոսաշրջիկների կուտակումը տեսարժան վայրի ֆոնին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին:

Տեխնոլոգիան ցուցադրվել Է հենց համաժողովում. ամրակալի վրա տեղակայված սմարթֆոնը լուսանկարել Է մի տեսարան, որտեղ ցանկալի բնանկարի ֆոնին տեղաշարժվում Էին ձանձրացնող զբոսաշրջիկների դերը խաղացող մադիկ: Ծրագիրն սկսել Է արված լուսանկարի հենց պրեվյուի ժամանակ կադրից դանդաղորեն ջնջել ավելորդ օբյեկտները: Հարկավոր կոմպոզիցիան ստացվում Է սերիական նկարահանման մի քանի կադրերի մոնտաժման շնորհիվ:

Adobe-ի ներկայացուցչի խոսքով՝ տեխնոլոգիայի հիմքում ընկած Է նոր ալգորիթմը, որը շարժվող օբյեկտները տարբերում Է անշարժներից: Monument Mode գործառույթը դեռեւս թեստավորվում Է:

Adobe-ի տեխնոլոգիան նոր չԷ. 2012 թվականին Scalado ընկերությունը ցուցադրել Է Remove հավելվածը Android-ի համար: Սերիական նկարահանումից հետո այս ծրագիրը վերլուծում Է կադրում պատկերված օբյեկտները եւ օգտատիրոջը հնարավորություն Է տալիս ավտոմատ ռեժիմով վերացնել ավելորդ տարրերը:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում