Ռուսաստանի միջամտությունը Սիրիայում ձախողում է Թուրքիայի ծրագրերը. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում վկայում է Թուրքիայի` Սիրիայի նկատմամբ վարած քաղաքականության ձախողման մասին: Հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Թուրքիայի վարած քաղաքականությունն արդեն ձախողված է, քանի որ Թուրքիան ի սկզբանե պնդում էր, որ պետք է Բաշար Ասադն իր նախաձեռնությամբ տապալվի և Թուրքիան նոր իշխանություններ ստեղծի ու իր դիրքերն ամրապնդի Սիրիրայում: Սիրիական պատերազմից անցել է 4 տարի և Բաշար Ասադը դեռ իր տեղում է»-, նշեց թուրքագետը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չաքրյանը նշեց, որ Ռուսաստանի միջամտությունը կլուծի նաև գաղթականների խնդիրը, ըստ Վլադիմիր Պուտինի հայտարարության ենթադրվում է, որ խնդրի լուծումը կտևի 3-4 ամիս: «Գաղթականների հարցը կլուծվի, եթե այդ ամիսների ընթացքում հնարավոր լինի վերջ տալ ահաբեկչական խմբավորումների գործունեությանը և ի սպառ ոչնչացնել նրանց կառույցները, որոնց շարքերում մոտավորապես 15 հազար չեչեն և կովկասցի, գրեթե նույնքան էլ թուրք ահաբեկիչներ կան»,-հավելեց նա:

Անդրադառնալով նաև ԱՄՆ-ի` Ռուսաստանին արված կոչին, որում մասնավորապես ասվում է չափավոր ընդիմադիներին ձեռք չտալ և կենտրոնանալ միայն ջիհադականների վրա, թուրքագետն ասաց, որ երկու խմբավորումներում էլ մարդասպաններ են, չափավոր ընդդիմադիրների ու ջիհադականների միակ տարբերությունն այն է, որ որ մեկը գտնվում է ԱՄՆ-ի, իսկ մյուսը Թուրքիայի վերահսկողության տակ:

Հայերեն العربية

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում