Կարծիքներ

Ադրբեջանում իսլամիզմի աճը լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում. քաղաքագետ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում իսլամիզմի աճը լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ, Ադրբեջանում հետզհետե նկատվում է իսլամիստական տրամադրությունների աճ, ինչը հետագայում հղի է լուրջ քաղաքական հետևանքներով: «Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ երկրում իսլամիզմի աճը իր մեջ շատ լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում, որոնց դեմ նրանց դեռևս հաջողվում է պայքարել: Ներկայումս ես դժվարանում եմ ավելի ճշգրիտ գնահատական տալ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այնտեղի խելամիտ սոցիոլոգիական և քաղաքական վերլուծաբանները արդեն տևական ժամանակ է ձերբակալված են կամ գտնվում են արտասահմանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 8-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետը`հավելելով, որ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հետագայում կախված կլինի նավթի համաշխարհային գների հետ կապված իրավիճակից և Ռուսաստանի Դաշնություն-Արևմուտք հարաբերությունների հետագա զարգացումներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում